Երևանում կայացել է Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը: «Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները»,- ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: